Հատուկ քննչական ծառայության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ օգոստոսի 31-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայր մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Հովհաննիսյանին ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հայհոյել, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ավտովթար կատարած «ԲՄՎ-525» ավտոմեքենայի ուղեւոր Արտյոմ Փայտյանը եւ նրա կանչով դեպքի վայր եկած Արկադի Փայտյանը: Հատուկ քննչական ծառայությունում եղբայրներ Փայտյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ: Փայտյանների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: