Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը , հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունները: