Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան լրագրողներին հայտարարել Է, որ ԵԱՀԿ-ի օրակարգում Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարց չկա: Նրա խոսքովՙ ԵԱՀԿ-ն «միայն բանակցությունների ճանապարհով կարող Է հասնել տարածաշրջանի հակամարտությունների լուծմանը»: «ԵԱՀԿ-ն անհանգստացած է, որ ղարաբաղյան հակամարտությունը մինչ այժմ կարգավորված չէ, ուստի կազմակերպությունն անհրաժեշտ է համարում բոլոր ջանքերն ուղղորդել հիմնախնդրի անհապաղ լուծմանը», ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակը: