Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին ասաց, որ Ռուսաստանից մատակարարվող գազի թանկացումը կբերի նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման: Ըստ նրա, շուտով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ կսկսվեն էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման աշխատանքներ, որոնց ավարտից հետո, 2-3 ամսվա ընթացքում կտեղեկացվի, թե որքան կարող են բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագները:
Ա. Մ.