Ներկայումս աշխատանքներ են կատարվում Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի իրականացման ուղղությամբ: Այս մասին երեկ հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Սկզբնական շրջանում տարեկան կմատակարարվի 1,5 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա, հետագայում հասցնելով մինչեւ 3,5 մլրդ կվտ.ժամի: Նախարարը հերքեց թուրքական կողմիՙ այդ պայմանագրից հրաժարվելու մասին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած լուրերը, խորհուրդ տալով չհավատալ դրանց: Նա նաեւ տեղեկացրեց, որ Թուրքիա էլեկտրաէներգիայի ներմուծումն իրականացնող «Յունիտ» ընկերությունը թուրքական ընկերություն է եւ ներկայացուցչություններ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ա. Մ.