«Համերգի կատարողական բաժնի հյուրերըՙ հայազգի 23-ամյա ջութակահար Սերգեյ Խաչատրյանը նշանակալի հաջողությունների հասած միջազգային աստղ է արդեն եւ ելույթներ է ունեցել Ռավինիա եւ Բլոսում փառատոներում, շրջել է Միացյալ Նահանգներում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ 2000-ին ճանաչվել ամենաերիտասարդ մրցանակակիրը Ֆինլանդիայում կայացած Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում»: Այսպես է բնութագրել Սերգեյ Խաչատրյանին Ջուդիթ Ուայթը Սարատոգայում հրատարակվող «Սարատոգյըն» թերթումՙ վերջերս տեղի «Կատարողական արվեստի կենտրոնում» Չայկովսկու նվիրված տարեկան համերգի առթիվ:
Այդ օրը Ֆիլադելֆիայի նվագախմբի ղեկավարն է եղել Շառլ Դյուտուան:
Խաչատրյանն «իր արտահայտչականությամբ հափշտակված պահեց հանդիսատեսին, ... բայց երեւի Սարատոգան նրան մի փոքր ժպտալ սովորեցնի հատկապես, երբ նրան ծափերով, ողջույններով նորից բեմ են կանչում», նշել է լրագրողը ավելացնելով, որ համերգի վերջում այդուհանդերձ ժպիտներ երեւում էին բոլոր հանդիսատեսների դեմքերին մինչ նրանք դուրս էին գալիս համերգասրահից:
Հ. Ծ.