«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

ԱՄՆ-ի Լաբոկ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 10 մասնակիցների թվում է նաեւ միջազգային գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Նա իր անհատական գործակցով (2610) զիջում է միայն Ալեքսանդր Օնիշչուկին (2670) եւ Պենտալա Հարիկրիշնային (2668): Մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով:

Հակոբյանը հաղթանակով մեկնարկեց` պարտության մատնելով Եվգենի Պերելշտեյնին: Այնուհետեւ նա ոչ-ոքի ավարտեց պարտիաները Քամիլ Միտոնի, Ալեքսանդր Օնիշչուկի եւ Պենտալա Հարիկրիշնայի հետ: 4 տուրից հետո Վարուժան Հակոբյանը 2,5 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Ալեքսանդր Օնիշչուկի հետ: Իսկ առաջատարները 3-ական միավոր վաստակած իսրայելցի Վիկտոր Միխայլեւսկին ու գերմանացի Լեոնիդ Կրիցն են:

Միխայլեւսկին հաղթել է Կայդանովին ու Միտոնին, ոչ-ոքի ավարտել հանդիպումները Օնիշչուկի եւ Հարիկրիշնայի հետ: Կրիցը եւս 2 հաղթանակ է տարել Կայդանովի ու Ստեֆանսոնի նկատմամբ եւ հաշտություն կնքել Պերելշտեյնի ու Միտոնի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4