«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2008-09-24 | #175, 2008-09-25 | #176, 2008-09-26


ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՌՆԱ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Թրենդ»-ին հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն ցանկանում է, որ Թուրքիան` որպես միջնորդ, ավելի մոտիկից մասնակցի ղարաբաղյան հակամարտության լուծմանը: «Ադրբեջանը կցանկանար, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ», ասել է նա: «Թուրքիան բարեկամ, եղբայրական երկիր, Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է ու ներկայացված է Մինսկի խմբում: Բայց Մինսկի խմբի համանախագահությունը ձեւավորվում է փոխհամաձայնության սկզբունքով: Ըստ իս, այն բանի հավանականությունը, որ Հայաստանը կհամաձայնի Թուրքիայի համանախագահությանը, հավասար է զրոյի», հավելել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4