Այսօր «Հայկական ջազ 70» տոնակատարությունների հերթական համերգի ժամանակ Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ ելույթով հանդես կգա ռուս ջազմեն, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի քառյակը: Խմբում հանդես են գալիս ճանաչված երաժիշտներ Անտոն Բառունինը` դաշնամուր, Վիտալի Սոլոմոնովը` թավջութակ, Էդուարդ Զիզակը` հարվածային գործիքներ:
Քառյակը հիմնադրվել է 1999-ին եւ ռուսական լավագույն ջազ խմբերից է: Քառյակը մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների, համերգային ելույթներով հանդես եկել Իսրայելի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, եւ Եվրոպական բազմաթիվ երկրների հեղինակավոր բեմերում:
Համերգի տոմսեր չեն վաճառվելու, սակայն համերգի հովանավոր ՎՏԲ Հայաստան բանկը սեպտեմբերի 26-ին որոշ քանակությամբ անվճար տոմսեր կտրամադրի ջազի մոլի սիրահարներին:
Հ. Հ.