«Ուրարտական թագավորների շունչը» հրապարակումը` ուրարտական Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման 2790-ամյակին ընդառաջ: Խաչատուր Դադայանի` «ՄոնԱրխը» եւ «ՄոնԱրխիստները» հոդվածը ներկայացնում է Ռուսաստանի արդի բիզնեսի հերթական նշանավոր հային: Պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի «Թիֆլիսահայ համայնքը վրացական ազգայնականության ակտիվացման փուլում» վերլուծությունը հայացք է վիրահայությանը վրաց-օսական հակամարտության համատեքստում: Մեր մշտական հեղինակ Գեւորգ Յազըճյանը գրախոսել է Պարույր Աղբաշյանի «Ապրած հրապարակագրություն` հետադարձ հայացքով» գիրքը, Դավիթ Միքայելյանը փորձել է մի փոքր հետ տանել վարագույրը Սաթե սենյակի առեղծվածի վրայից: Այլ հետաքրքրական հրապարակումներ եւս կգտնեք հավելվածում: