Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին: ԿԸՀ-ն
Լ. Ալեքսանյանին միաձայն ԱԺ պատգամավոր գրանցեց` հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի 2008 սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N12 արձանագրությունը: