Երեւանի պետական երաժշտական թատրոնում հոկտեմբերի 8-ին եւ 10-ին կկայանա կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» կամերային օպերայի պրեմիերան: Ըստ «Արմենպրեսի», Է. Սադոյանը, Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա գրված օպերան ավարտել է դեռեւս 1982 թվականին, երբ գրողի աճյունասափորն ամփոփվել է Կոմիտասի անվան այգու պանթեոնում: «Հեյ, ո՞վ կա այդտեղ» օպերայի բեմադրող ռեժիսորն է Դավիթ Հակոբյանը, իսկ գլխավոր դերերում հանդես կգան օպերային երգիչ Ասատուր Բալջյանը, երգչուհիներ Վարսենիկ Ավանյանը, Գրետա Բագիյանը: Մեկ գործողությամբ օպերան ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից այս տարի Վ. Սարոյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրում, որը կներկայացվի «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում անցկացվող «Սարոյան- 100» հոբելյանական ծրագրում: