«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2008-10-03 | #182, 2008-10-04 | #183, 2008-10-07


ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Հոկտեմբերի 10-15-ը ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Սլովենիայում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում մրցավեճի կբռնվի հաջորդ փուլի երկու ուղեգրերի համար: Մեր պատանի ֆուտբոլիստները կմրցեն Սլովենիայի, Նորվեգիայի եւ Սլովակիայի իրենց հասակակիցների հետ: Հայաստանի հավաքականն ընդգրկված է ընտրական 5-րդ խմբում:

Առաջին խաղում մեր պատանիները հոկտեմբերի 10-ին ուժերը կչափեն Սլովակիայի ընտրանու հետ: Երկու օր անց մեր թիմի մրցակիցը կլինի Նորվեգիայի հավաքականը, իսկ հոկտեմբերի 15-ին հայ ֆուտբոլիստները ուժերը կչափեն Սլովենիայի հավաքականի հետ:

Պատանեկան հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հավաքի է հրավիրել 21 ֆուտբոլիստի, որոնցից 18-ը կմեկնեն Սլովենիա:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը:

  Դարպասապահներ ` Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ»), Էդգար Կուկուչյան («Փյունիկ»):

Պաշտպաններ` Համիկ Բեգլարյան («Փյունիկ»), Ռազմիկ Հովհաննիսյան («Սիադ Մոստ», Չեխիա), Արտակ Անտոնյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Ցոլակ Բեգլարյան («Կիլիկիա»), Արմեն Դուրունց («Փյունիկ»), Ավետիս Ղազարյան («Բանանց»):

  Կիսապաշտպաններ ` Արամ Հովսեփյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Սարգիս Կարապետյան («Բանանց»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Սարգիս Արոյան («Փյունիկ»), Միքայել Պողոսյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):

  Հարձակվողներ ` Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»), Նորայր Գյոզալյան («Բանանց»), Մարտին Հակոբյան («Ուլիս»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4