Ազգային ժողովի գործընկեր խմբի հրավերով երեկ գիշեր Հայաստան է ժամանել Շվեյցարիա-Հայաստան 7 հոգանոց խումբը: 5-օրյա այցի նպատակն է երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդումը: Այցի ընթացքում պատգամավորներին կուղեկցեն շվեյցարահայ համայնքի, Շվեյցարիայի տնտեսության մասնավոր հատվածի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Պատվիրակությունն առանձնակի հետաքրքրված է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակով, նաեւ մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական պայմաններով:
Պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահի, կառավարության մի շարք անդամների հետ: Հանդիպումներ կլինեն նաեւ Ազգային ժողովում, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում, Երեւանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում:
Ա. Հ.