«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2008-10-04 | #183, 2008-10-07 | #184, 2008-10-08


ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ ՆՈՐ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՔՐ ԴԵՖԻՑԻՏԸ

2009 թվականի պետական բյուջեի նախագիծը, որ վերջերս արժանացել էր կառավարության հավանությանը, այժմ քննարկվում է Ազգային ժողովի հանձնաժողովներում: Բյուջեի հիմքում կառավարության երկարաժամկետ ծրագիրն է, ԿԲ, ֆինանսների նախարարության, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն ու ուսումնասիրությունները: Նշելով «Բյուջե 2008»-ի հատկապես սոցիալական ուղղվածությունը, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց նոր բյուջեի առանձնապես փոքր դեֆիցիտը եւ այն, որ գնաճը նախատեսվում է 5 տոկոսի սահմաններում, եկամուտները` 905 մլրդ, իսկ ծախսերը 945 մլրդ դրամ են: Այս բյուջեն ԱԺ հանձնաժողովները շուռումուռ կտան մինչեւ նոյեմբերի կեսերը, հետո պատգամավորները կքննարկեն արդեն լիագումար նիստում:

Մ. Խ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4