Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը մեկնեցին Վաշինգտոն, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2008 թ. տարեկան ժողովին:
ԿԲ նախագահը եւ նախագահի տեղակալը կմասնակցեն ԱՄՀ եւ ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, զարգացման հանձնաժողովի նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրենի, տնօրենի տեղակալի, ԱՄՀ տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալի հետ:
ԿԲ մամուլի ծառայություն