Ըստ «Արմենպրեսի», Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտադրել է Ադրբեջանի կառավարությանըՙ 12,5 հազար դոլար տուգանք վճարել եւ վերականգնել ազգությամբ հայ քաղաքացի Վալենտինա Ակիմովայի ունեցվածքի իրավունքը, որի Բաքվում գտնվող բնակարանը 1990-ականներին ապօրինաբար զբաղեցրել է ադրբեջանցի փախստականը: Ադրբեջանական «Բաքիլիլարը» հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի Վալենտինա Ակիմովան 90-ականներին բնակարան է ստացել Բաքվում, սակայն մինչ նրա բնակարանամուտը ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ այն ապօրինաբար զբաղեցրել է Աղդամից փախստական ընտանիքը: Ակիմովան դիմել է Ադրբեջանի բոլոր դատական ատյաններին եւ ստացել որոշում, որ փախստականները դուրս կբերվեն բնակարանից «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումից հետո»: Ակիմովան որոշել է դիմել ՄԻԵԴ: Նա խնդրել է փոխհատուցել իրեն հասցված բարոյական եւ նյութական վնասը: ՄԻԵԴ-ը պարտադրել է Ադրբեջանի կառավարությանըՙ տուգանք վճարել եւ վերականգնել Ակիմովայի իրավունքը իր բնակարանի նկատմամբ: