Խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակակիր դարձավ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին` ՄԱԿ-ի դիվանագետ եւ միջնորդ, որը հայտնի է միջազգային խաղաղության ամրապնդման ջանքերով եւ Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն էր: Անցած տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ալ Գորն ու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խումբը` գլոբալ ջերմացման մասին գիտելիքներ տարածելու եւ դրա դեմ պայքարելու համար: