Շվեդիայի խորհրդարանական ընդդիմությունը վերստին հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական առաջարկությամբ: Շվեդիայի խորհրդարան ներկայացված օրենսդրական առաջարկության մեջ ասվում է, որ 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն է կատարվել նաեւ ասորիների եւ պոնտոսյան հույների նկատմամբ: Խորհրդարան ներկայացրած ընդդիմության առաջարկության մեջ պնդում կա, որ 1915-ին 1,5 մլն հայեր, 500 հազար ասորիներ, քաղդիացիդեր եւ պոնտոսյան հույներ են սպանվել: Հայոց ցեղասպանությունը նորից օրակարգ մտցրած շվեդ խորհրդարանականները օրենսդրական առաջարկը ներկայացրել են Օսմանյան Թուրքիայում օտարերկրյա դեսպանների` հայկական իրադարձությունների հետ կապված նամակների հիման վրա: