«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2008-10-09 | #186, 2008-10-10 | #187, 2008-10-11


«ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջն հայտարարել Է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Անկարայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ կվերսկսվեն եռակողմ բանակցությունները: Ինչպես նշել է դիվանագետը, սեպտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցից հետո, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, բոլոր ազդեցիկ միջազգային կառույցներն սկսել են ակտիվացնել այդ հակամարտության լուծման իրենց ջանքերը: «Նախ եւ առաջ Թուրքիան է շահագրգռված ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, որովհետեւ, եթե տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն լինի, հարեւան երկրների միջեւ համագործակցությունն ավելի արագ կզարգանա», ընդգծել Է Թուրքիայի դեսպանը: «Ես հուսով եմ, որ երեք երկրների ջանքերով մենք կկարողանանք լուծել բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք մինչեւ այժմ չլուծված Էին մնում», նշել Է Քըլըջը, հավելելով, որ, այդուամենայնիվ, Թուրքիան «միշտ կպաշտպանի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4