Կարատեի Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում կայացած միջազգային խոշոր մրցաշարում: Մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին 18 մեդալ, որից 11-ըՙ ոսկե, 6-նՙ արծաթե, 2-ըՙ բրոնզե: Մեր մարզական պատվիրակության ղեկավարն էր կարատե դո ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: Նախատեսվում է մեր կարատեիստների մասնակցությունը նոյեմբերին Տոկիոյում կայանալիք միջազգային մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ