«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 12-ի ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը կպահպանի իր պաշտոնը: Ըստ «Նոյյան տապանի», Մասիսի քաղաքապետի ընտրություններում առավել ձայներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Դմիտրի Նազարյանը, որն առաջադրվելիս ՀՀԿ անդամ էր: Կոտայքի մարզում կայացած ընտրությունների նախնական արդյունքներով իրենց պաշտոնները կպահպանեն Եղվարդի եւ Ծաղկաձորի գործող քաղաքապետները: Եղվարդի գործող քաղաքապետ Նորայր Սարգսյանի օգտին քվեարկել է 4 122 ընտրող: Ծաղկաձորի գործող քաղաքապետ, անկուսակցական Գարուն Միրզոյանը ստացել է 668 քվե: Աբովյանը կունենա նոր քաղաքապետ. ընտրություններին քվեարկված միակ թեկնածուի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող Կարապետ Գուլոյանի օգտին քվեարկել է 21 618, դեմ` 610 ընտրող: Կ. Գուլոյանը Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ի անդամ Մուրադ Գուլոյանի որդին է եւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինը:

Վայոց ձորի մարզում ընտրությունների նախնական արդյունքներով Եղեգնաձորի գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանը նույնպես կպահպանի իր պաշտոնը: Վայքի քաղաքապետի ընտրություններում մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ Հարություն Սարգսյանը ստացել է 1 671 քվե:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4