«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ՇԵՐԸ «ՔԵԹՎՈՒՄԸՆ»

Իր հմայքը դեռեւս պահպանող 62-ամյա հայազգի երգչուհի-դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հավանաբար կստանձնի «Քեթվումընի» (կին-կատու) դերը «Բեթմենի» հաջորդ սերիայում, տեղեկացնում է «Բոստոն մեթրո» պարբերականը: Տարիքի մասին մեկնաբանելով, թերթը նշել է, որ Շերը համապատասխանում է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի այդ կերպարի պատկերացումներին, քանի որ վերջինս որոնում է իր կյանքի վերջալույսն ապրող մի կնոջ, որը դեռեւս կարողանում է գայթակղել տղամարդկանց: Իսկ Շերից բացի ո՞վ ավելի լավ կարող է մարմնավորել այդ կերպարը», հարցադրումով թերթն ավարտում է հոդվածը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4