Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական մասնաճյուղի հրավերով Բրյուսել են մեկնել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդ Աթանեսյանը եւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս շաբաթ նրանք կմասնակցեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի եւ տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ քաղաքականությանը նվիրված կլոր սեղանին, մի շարք այլ միջոցառումների, կունենան տարբեր հանդիպումներ: Կլոր սեղանը եւ հարակից միջոցառումները նպատակ ունեն երկխոսություն հաստատել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ ԵՄ արտաքին քաղաքականության շրջանակներումՙ Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: