«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ

Ֆրանսահայերի երիտասարդական մի շարք կազմակերպություններ չորեքշաբթի օրերին կազմակերպելու են ակցիաներ` պահանջելով Ֆրանսիայի Սենատի օրակարգ ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծը: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեց ֆրանսահայերի «Նոր սերունդ» կազմակերպության ղեկավար Արմեն Սերոբյանը, ակցիաների նպատակն է ցույց տալ, որ ֆրանսահայ երիտասարդությունը դատապարտում է ժխտողականությունը եւ համարում է, որ այն հակասում է Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին: Երիտասարդները համախմբվելու են «Թույլ չենք տալու» կարգախոսի ներքո եւ Լյուքսեմբուրգյան պալատի դիմաց (որտեղ տեղակայված է Սենատը) տեղեկատվական վրան են խփելու` ներկայացնելու ցեղասպանության ժխտողականության վնասակարությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4