Երեկ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության, Հայերի համաշխարհային կոնգրեսի, «Սոգլասիե» ընկերության նախագահ Արա Աբրահամյանին է հանձնել ՌԴ «Պատվո շքանշան»` միջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման, ակտիվ հասարակական եւ բարեգործական գործունեության համար: