«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ՄԱՐԱԹՈՆԸ

Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն ստորագրեցին երկկողմ հուշագիր, որով հոկտեմբերի 15-ից սկսում են իրականացնել բարեգործական դրամահավաքՙ «Հեռուստամարաթոն-2008»-ին ընդառաջ: Այս անգամ մարաթոնի սկիզբը նշանավորվում է նվիրատվությունների նոր, հեշտացված կարգի ներդրմամբ, որի շնորհիվ մինչեւ տարեվերջ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել Հայաստանի եւ Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված դրամահավաքինՙ իրենց իսկ բնակության վայրի «Հայփոստի» բաժանմունքների միջոցով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ զարգացման գծով տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հուշագիրը ստորագրելուց հետո լրագրողներին տեղեկացրին, որ հոկտեմբերի 22-ինՙ Ստեփանակերտում եւ հոկտեմբերի 25-ին Երեւանի Շահումյանի հրապարակում կկայանան համերգ-մարաթոններ: Դրամահավաքի առաջին նվիրատվությունն արեց պրն Վարդանյանը (1000 դրամ), իսկ հետոՙ պրն Խաչատրյանը (20.000 դրամ):

«Հեռուստամարաթոն-2008»-ի գլխավոր հովանավորն է «Վիվասել»-ՄՏՍ-ը, հովանավորներըՙ «Արդշինինվեստբանկը», «Հայփոստը» եւ ուրիշներ: Հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4