«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Հարավային Կովկասի ամենամեծ հուշահամալիրը Դիլիջանում է գտնվում: Այն լիովին վերականգնվել է ու հանդիսավորապես բացվել: Տեղեկացնում է «Նյուզարմենիա» կայքըՙ հղում կատարելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի խոսքին: Հուշահամալիրի վերականգնման աշխատանքները ձեռնարկել են Դիլիջանի քաղաքապետարանն ու Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության եւ աջակցության հիմնադրամը: Իսկ նախորդ տարի Դիլիջանում վերանորոգվել է նաեւ Հարենականի 22 մասնակիցների եղբայրական գերեզմանը, որոնք մահացել են քաղաքի կայազորային հոսպիտալում: Նշյալ պատերազմում հայերի կորուստները հասել են 270 հազարի, ինչը կազմում է այն ժամանակ ԽՍՀՄ-ում ապրող հայերի 11 տոկոսը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4