Բոննում մեկնարկեց շախմատի աշխարհի առաջնության մրցախաղը Վիշվանաթան Անանդի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ: Առաջին պարտիան, որում սպիտակներով խաղում էր Կրամնիկը, չարդարացրեց շախմատասերների սպասելիքները: Արդեն սկզբնախաղում մրցակիցները սկսեցին խաղաքարերի փոխանակումը ու պարզ դարձավ, որ պարտիան ավարտվելու է ոչ-ոքի: 32-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ