Այդ մասին երեկ առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը: Տեղեկությանը որպես «թեժ լուր» իսկույն արձագանքեցին երկրի զանգվածային լրատվամիջոցները: Հաղորդագրության համաձայն, Հաքքյարի նահանգի Քավաքլու շրջանում PKK-ականներին հետապնդող հատուկ նշանակության զորքերի վաշտը հանկարծ ընկել է ծուղակը եւ 4 զոհ է տվել: Վաշտին օգնության հասած ուղղաթիռներից մեկը վայրէջքի պահին ենթարկվել է վթարի, որի հետեւանքով սպանվել է եւս մեկ զինծառայող, իսկ 15-ըՙ վիրավորվել: Վիրավորվածների թվում է նաեւ բրիգադի հրամանատարը:
Հաքքյարի նահանգի Քավաքլու շրջանը գտնվում է Աքթութունի զորամասից ոչ հեռու, վարչական նույն տարածքում:
Հ. Չ.