Ըստ «Նոյյան տապանի», Բաքվի իշխանությունը չի թույլատրել Ընդդիմության համագործակցության կենտրոնին (ԸՀԿ) հոկտեմբերի 18-ին հանրահավաք անցկացնել քաղաքի կենտրոնումՙ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ, հայտնել է ԸՀԿ-ի մեջ մտնող «Մուսավաթ» կուսակցության աշխատակազմի ներկայացուցիչը: «Իշխանությունները չեն թույլատրել հանրահավաք անցկացնել այն ինը վայրերից որեւէ մեկում, որ մենք նշել էինք գործադիր մարմիններին ուղղված դիմումում, եւ խորհուրդ են տվել անցկացնել քաղաքի արվարձանում` Բիբի-Էյբաթ ավանում», ասել է նա: Բացի «Մուսավաթից», ԸՀԿ-ի մեջ մտնում են մի քանի այլ կուսակցություններ եւս: ԸՀԿ-ն կոչ էր անում բոյկոտել Ադրբեջանի նախագահական ընտրությունները եւ դրանք համարում է ոչ լեգիտիմ: