«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2008-10-15 | #190, 2008-10-16 | #191, 2008-10-17


ՇԱԲԱԹ ՕՐԸ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ

Մոսկվայի մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանի բացառիկ հարցազրույցը Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի մետրոպոլիտ Կիրիլի հետ:

«Ունեցվածքի հարկը» կամ տնտեսության «թուրքացման» քաղաքականությունը հանրապետական Թուրքիայում» հրապարակման մեջ Ռուբեն Մելքոնյանն ի մի է բերել 1942 թվականին Թուրքիայում կիրառված եւ հատկապես ունեւոր հայերի ունեզրկմանն ուղղված այս հարկին վերաբերող շատ հետաքրքրական փաստաթղթեր, իսկ բուն հրապարակումը, որ բավական ծավալուն է, ընթերցվում է մի շնչով:

Ընթերցողին մտորելու է մղում «Բրիտանիա կղզու առաջին բնակիչները եկել են Հայաստանից» ուսումնասիրություն- վարկածը, որ հեղինակել են Մարինե Վահրադյանն ու Վաչագան Վահրադյանը: Լեւոն Սարգսյանի «Ազգանունը` ազգամշակութային արժեք» հոդվածը հայացք է ոչ հայեցի ազգանուններին` դրանք վերանայելու առաջարկով: Այլ հետաքրքրական նյութեր եւս կգտնեք հավելվածում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4