«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2008-10-16 | #191, 2008-10-17 | #192, 2008-10-18


ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՍՏԱՑԱՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

Շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիայի եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված «ՖՏԱ տելեկոմ» ՓԲ ընկերությունը Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի արտահերթ նիստում համարվեց նախնական լիցենզավորված` մինչեւ օրենքով սահմանված չորսշաբաթյա ժամկետի ավարտից հետո ընկերությանը վերջնական լիցենզիայի եւ թույլտվությունների տրամադրումը: «ՖՏԱ տելեկոմի» նախագահ Քրիստիան Բուենոյի խոսքով` մինչ 2010-ի հունվարի 1-ը Հայաստանում կմատուցվեն իրենց ընկերության ծառայությունները:

«ՖՏԱ տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է «Ֆրանս տելեկոմ» ընկերության կողմից եւ գրանցվել արդարադատության նախարարության պետական ռեգիստրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4