Բնական գազի մուտքը Հայաստան հոկտեմբերի 19-ին` ժամը 01:00-ից, ժամանակավորապես դադարեցվել է, պայմանավորված Վրաստանում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ եւ վերականգնողական աշխատանքներով, ձմռանը անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից, բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստներից` ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր: