«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորվի ղարաբաղյան հիմնախնդիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երեւանյան այցելության ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական առաքելության վերաբերյալ հարցը բարձրացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Թուրքիայի միջնորդության մասին հարցը իմ կողմից չի առաջադրվել: Այդ հարցը Երեւանում մեր զրույցի ժամանակ բարձրացրել է Սերժ Սարգսյանը: Իսկ ես ասացի, որ Կովկասում յուրաքանչյուր խնդիր ազդում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի վրա», ասել է Թուրքիայի նախագահը: Նա դարձյալ կրկնել է իր այն հայտարարությունը, որ երբ լուծվեն Հայաստանի հետ առկա խնդիրները, վերջինս նույնպես կարող է մասնակցել տարածաշրջանային նախագծերին, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4