«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Թուրքական դատարանի որոշմամբ արդարացվել են «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին հերոսացնող ոստիկանները: Հիշեցնենք, որ թուրքական հեռուստաալիքներով հեռարձակվեցին կադրեր, որոնցում ոստիկանները մարդասպան Օգյուն Սամասթին տալիս են Թուրքիայի դրոշը եւ նրան կանգնեցնում պատին փակցված ցուցապաստառի առջեւ (որի վրա գրված են Աթաթուրքի` «Հայրենիքի հողերը սուրբ են. դրանք չի կարելի թողնել բախտի քմահաճույքին» խոսքերը) եւ հպարտ կեցվածք ընդունում մարդասպանի կողքին լուսանկարվելու համար: Դեպքի առնչությամբ հետաքննություն էր սկսվել եւ մեղադրանք ներկայացվեց, սակայն դատարանը նրանց արդարացրել է: Գործի առնչությամբ ավելի վաղ կարգապահական պատժամիջոցներ էին կիրառվել ոստիկանության 8 աշխատակիցների նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4