Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել մարտի 1-2-ի դեպքերի համար փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին: Կարգադրությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Համաձայն հրապարակված կարգի, խումբը բաղկացած է լինելու 5 անդամներից, որոնցից 2-ը ներկայացնելու են կոալիցիոն ուժերը, մեկըՙ «Ժառանգությունը», մեկըՙ Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը, մեկ անդամի էլ կարող է ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանը: Խմբի գործունեությունը դռնփակ է լինելու, իսկ քաղաքական ուժերի ներկայացրած թեկնածուները չպետք է լինեն կուսակցական եւ պետք է ունենան իրավագիտական կրթություն ու աշխատանքի փորձ:
Նախագահի հրամանագիրը ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգի» կայքեջի «Լուրեր» բաժնում: