Մեր թերթի հոկտեմբերի 22-ի «Խժռեք, խժռեք, ինքներդ ձեզ եք խժռում» հրապարակմանը արձագանքել է Ավանի թաղապետարանը, չնայած մենք Ավանի թաղապետարանի անունը չենք տվել, այլ նշել ենք հարակից հնավայրի մասին: Ու փոխանակ արձագանքի, ասենք, հուշարձանների պաշտպանության վարչությունը կամ նույնիսկ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժինը, Ավանի թաղապետարանից շատ օպերատիվ արձագանքում են, թե հոդվածում նշված հողերը ոչ մի կապ չունեն Ավանի հետ, դրանք պատկանում են Կոտայքի մարզին: Իսկ մեզ համար կարեւոր չէ, թե ում են պատկանում, մեզ համար կարեւոր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը գրաված, հայոց պատմության եւ հայ հնագիտության համար արժեք ներկայացնող այդ հնավայրը չթաղվի 5 մետրանոց շինարարական աղբի տակ մի քանի հարյուրամյակ եւս: