Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված բարեգործական համերգով առաջիկա նոյեմբերի 8-ին Լոնդոնի Սմիթ հրապարակի վրա գտնվող «Սենթ Ջոնս» (սուրբ Հովհաննես) համերգային դահլիճում հանդես կգա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբըՙ խմբավարությամբ պրոֆ. Տիգրան Հեքեքյանի:
ՀՀ դեսպանատան աջակցությամբ Մեծ Բրիտանիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած այս համերգի ամբողջ եկամուտը, ըստ ստացված մամուլի հաղորդագրության, ծառայելու է ղարաբաղյան պատերազմում զոհված կամ առաջին կարգի հաշմանդամ դարձած ազատամարտիկների մինչեւ 17 տարեկան երեխաներին ամսական նպաստ հատկացնելուն: Հիմնադրամի այս ծրագրից օգտվելու են 4000-ից ավելի ընտանիքներ:
1992-ին հիմնված երգչախումբն արդեն իսկ միջազգային ճանաչման է արժանացած եւ վաստակել է ոսկե ու արծաթե մեդալներ: Ելույթներ է ունեցել Մ. Նահանգներում, Շվեյցարիայում, Հունաստանում, Գերմանիայում, Հոնկոնգում, Պեկինում, Ռուսաստանում եւ այլ երկրներում:
Հ. Ծ.