«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆԸ

Երեկ «Հայ արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ Հովհաննես Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը հայրենիքում: Հարությունյանը 90-ականներից ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում: Թեպետ Փարիզում եւ եվրոպական այլ քաղաքներում ունեցել է անհատական եւ խմբակային բազմաթիվ ցուցահանդեսներ, սակայն վստահեցնում է, որ իր ստեղծագործական կյանքում շատ կարեւոր է հատկապես երեւանյան ցուցահանդեսը:

«Զմայլանք», «Հեռացող ծովը», «Ամփոփում» եւ այլ կտավներ աչքի էին ընկնում գունային նուրբ զուգորդումներով ու յուրահատուկ ընկալմամբ:

«Ռոմանտիկ է, ժամանակակից, նորովի է ներկայացնում կյանքը: Նրա կտավները աչքի են ընկնում թարմությամբ, գրավիչ են ու բովանդակալից: Ամեն անգամ նրա կտավները դիտելիս, կարծես, վերածնվում ես: Ինքնատիպ են հատկապես գունային լուծումները, որոնցով առանձնանում է նա», փաստեց նկարիչ Մարտին Ակողլյանը :

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4