Կառավարության որոշմամբ երեկ «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված Երեւան քաղաքի Ավան համայնքի Ծարավ Աղբյուր 55ա հասցեում գտնվող հանրակացարանային համալիրի N 1 մասնաշենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանձնվեց «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` որպես բնակելի ֆոնդ նվիրելու այնտեղ բնակվող բնակիչներին: Սահմանվել է, որ բնակելի ֆոնդի հետ նվիրառուներին է անցնում նաեւ մասնաշենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
Ա. Մ.