Ֆուտբոլի ԱՊՀ երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկությունն անցկացվելու է 17-րդ անգամ: Նախորդ խաղարկությունն առաջին անգամ անցկացվեց Սանկտ Պետերբուրգում: 2009-ին մրցաշարը կրկին կանցկացվի Մոսկվայում, հունվարի 17-25-ը:
Վերջին երկու տարիներին Հայաստանը «Համագործակցության գավաթի» մրցաշարում ներկայացնում էր 2-րդ մրցանակակիր «Բանանցը», քանի որ երկրի չեմպիոն «Փյունիկը» որակազրկված է: Եթե այս տարի էլ «Փյունիկը» նվաճի ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ապա Մոսկվայում Հայաստանը կներկայացնի «Արարատը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ