«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Վիետնամում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում տարիքային 6 խմբերում ընդգրկված շախմատիստները: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում են 15 շախմատիստներ: Կայացած 4 տուրից հետո մեր շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր:

4-րդ տուրում մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը հաղթեց գերմանացի Քրիստիան Շրայդերին: Նա զբաղեցնում է 15-րդ տեղըՙ մեկ միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող Դուդայից ու Վանգից: Տիգրան Հարությունյանն էլ մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթեց Լի Չանգին: Նա 12-րդ հորիզոնականում է: Տարիքային այս խմբում առաջատարները երեքն ենՙ Յանգը, Դասը եւ Լե Թուանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Աշվինի հետ: Նա 18 տարեկանների մրցաշարում 8-րդ տեղում է: Այստեղ 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Նգուենը, Շանկլանդը, Սարիչն ու Կարտիկեյանը:

Մեր շախմատիստներից 2,5-ական միավոր են վաստակել Հովհաննես Պետրոսյանը, Սուսաննա Գաբոյանն ու Արմեն Նազարյանը: 4-րդ տուրում նրանք հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4