Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է թուրքահայությանը` Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի հարյուրամյակի կապակցությամբ: Թերթին տված բացառիկ հարցազրույցում նշելով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում «շարունակվում է իր Երեւան կատարած այցով սկսված դրական եւ կառուցողական մթնոլորտը», Գյուլը նշել է, որ «շարունակվում են երկու երկրների արտգործնախարարների հետ կողմերի դիվանագետների համատեղ աշխատանքները»: Հարցազրույցում Գյուլն ընդգծել է, որ Ստամբուլի «Ժամանակ» թերթն ու հայկական մյուս կազմակերպությունները «Թուրքիայի կազմակերպություններն են»: «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը թուրքական «Միլիեթին» հայտնել է, որ իր խմբագրած թերթը Թուրքիայում եւ աշխարհում առանց ընդմիջման հրատարակվող հայալեզու ամենահին թերթն է: