Ադրբեջանի նախագահը հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ պետության կարգավիճակ չի ստանա: «Երբեքՙ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ տասը տարի անց, ո՛չ 50 տարի անց Լեռնային Ղարաբաղին անկախություն չի տրվի», նշել Է Իլհամ Ալիեւը պաշտոնակալման արարողության ժամանակ: Ալիեւը նշել Է, որ «ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունն Է»: Նա ասել Է, որ «այսօր բանակցություններն ընթանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա»: «Դա ոչ մեկի կասկածը չի հարուցում ու չի կարող հարուցել», հայտարարել Է Ալիեւը: