Մեկօրյա հանգստից հետո Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը կրկին նստեցին խաղասեղանների շուրջը` սկսելով մրցախաղի 2-րդ շրջանը: Սեւ խաղաքարերով խաղացող Կրամնիկը սկզբում վատ դիրք էր ստացել, սակայն հետագայում կարողացավ շտկել իրավիճակը: 37-րդ քայլին մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի: Այսպիսով, 7 տուրից հետո Անանդը մրցախաղը շահում է 5-2 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ