Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 85-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահական նստավայրում տեղի ունենալիք ընդունելությանը հրավիրել է նաեւ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանին եւ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանին: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ օրեր առաջ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում ընդունել էր օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանին: Հանդիպմանը քննարկվել էր հիմնականում երկու հարց` Հայաստան-Թուրքիա հարաբերություններ եւ Թուրքիայի հայ համայնքի խնդիրներ, հաղորդում է «Նոյյան տապանը»: