Նախագահի նստավայրից հաղորդում են, որ համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցեր: