Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ժիրայր Սեֆիլյանը իր մտահոգությունը հայտնելով Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է «Միացում» կոչվող ազգային նախաձեռնության ստեղծման մասին: Նախաձեռնող խմբի մեջ են նաեւ Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Գրիզելդա Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Սեդա Մելիքյանը, Ալեքսանդր Քանանյանը: Ըստ Սեֆիլյանի նախաձեռնությունը կընդգրկի այն բոլոր ուժերին, որոնց մտահոգում է ազատագրված տարածքների վերադարձի հարցը: Կազմակերպության ստեղծման մասին այսօր կհայտարարվի պաշտոնապես: