«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՎԱՐԱԿԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՋՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Լոռու մարզում նկատվել է հիվանդների թվի նվազում, վարակի օջախը հայտնաբերված է: Այս մասին լրագրողներին ասել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ` նշելով, որ օջախը չեզոքացված է եւ կարելի է ասել, գործընթացը կասեցված է: Նախարարի խոսքով` լաբորատոր հետազոտություններով հաստատվել է վարակի` ջրից փոխանցվելու վարկածը: Բացի այդ, նաեւ հիվանդության բնույթն է վկայում, որ կարող էր առաջանալ խմելու եւ կոյուղաջրերի խառնվելուց, որը, հավանաբար, տեղի է ունեցել վթարի ժամանակ: Համենայն դեպս, ըստ Հ. Քուշկյանի, այնպիսի միկրոբներ են անջատված, որոնք լինում են հենց այդ տիպի վթարների ժամանակ: Ինչ վերաբերում է այն վարկածին, որ վարակը կարող էր տարածվել չինական կաթի փոշու միջոցով, որտեղ գերակշռել է մելամինի քանակությունը, ապա նախարարը նկատեց, որ կլինիկական տեսակետից նմանություն չկա այդ միջոցով վարակի տարածման առումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4